ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ամերիկահայ միլիոնատեր, Reddit ցանցի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը իր աշխատասենյակը զարդարել է ձեռագործ հայկական գորգով։ Նա աշխատասենյակի գորգի լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Ալեքսիս Օհանյանը հայկական կոնյակ է պահում կարանտինի ավարտի համար. երկար կենաց է ասելու
«Մեծ արվեստը հավերժ է։ Այնպես եմ զարդարել աշխատանքային տարածքս, որ ամեն ինչ հիշեցնի այն անձնազոհության մասին, որն անհրաժեշտ է մշակութային ժառանգություն ստեղծելու համար», - գրել է Օհանյանը։
Նա հայտնել է, որ աշխատասենյակում ավանդական ձեռագործ հայկական գորգ է փռել։
Բաժանորդներին հիացրել են հրապարակումը։ Օգտատերերից մեկը գրել է, որ գորգը իդեալական է SOAD ռոք-խմբի երգերի ներքո պարելու համար։ Օհանյանը պատասխանել է, որ այդպես է անցնում իր ընկերոջ՝ այդ խմբի մենակատար Սերժ Թանկյանի օրը։
Ալեքսիս Օհանյանը վերջին 10 տարվա ձեռքբերումների թվին է դասել նաև հայաստանյան այցը
Ամերիկահայ բիզնեսմենը երկու անգամ պատմական հայրենիք է այցելել։ Նա պարբերաբար լուսանկարներ է հրապարակում Հայաստանից ու երկրի մասին գրառումներ ու հրապարակումներ է անում։
Ավելի վաղ Օհանյանը խոստովանել էր, որ պատմական հայրենիք կատարած իր առաջին այցը շրջադարձային դարձավ իր համար։