Մարտական դիրքում զինվոր է սպանվել. հարուցվել է քրեական գործ

Ձեռնարկվում են քննչական ու դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Մայիսի 19-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքից մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանը:

Արցախում մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) հատկանիշներով:

Ձեռնարկվում են քննչական ու դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ժամկետային զինծառայողի մահվան գործով կալանավորվել է նրա ծառայակիցը