Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնին

Վարակի տարածման տեմպերով առաջին տեղում է ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 570 573 մարդու մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մայիսի 20-ի դրությամբ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 4 989 061 դեպք: Տեղեկությունը հայտնում է Worldometer կայքը:

Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահացել է 324 961մարդ: Վարակի տարածման տեմպերով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 570 573 մարդու մոտ: Երկրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվը 299 941 է:

Երրորդ հորիզոնականում Իսպանիան է (278 803 վարակակիր), որին հաջորդում են Բրազիլիան (271 885), Մեծ Բրիտանիան (248 818) և Իտալիան (226 699)։ Տասնյակում են նաև Ֆրանսիան (180 809), Գերմանիան (177 827), Թուրքիան (151 615), Իրանը (124 603):

Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահությանհամաշխարհայինկազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։

Ում չի սպառնում կորոնավիրուսը. գիտնականների նոր բացահայտումը