ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Արտակարգ դրության սահմանափակումների խախտման համար նախկինում գանձված տուգանքները կվերադարձվեն ՀՀ քաղաքացիներին: Այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ ներկայացնելով կառավարության ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծում առաջին ընթերցումից հետո արված փոփոխությունները:
«Եռամսյա ժամկետում ոստիկանությունը կվերանայի նախկինում կայացրած այս դատական ակտերը և դրանց փոխարեն կսահմանի 10 000 դրամ վարչական պատասխանատվություն»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր առավոտյան ԱԺ արտահերթ նիստի առաջին հատվածում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագծով կառավարությունն առաջարկում է ՀՀ պարետի որոշմամբ սահմանված 100-250 հազար դրամ տուգանքները նվազեցնել 10 հազար դրամի և այն ամրագրել արդեն ոչ թե պարետի որոշմամբ, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում:
Դիմակով մինչև Տաթև, կամ ՀՀ քաղաքացին պատրա՞ստ է օտար երկրում 14 օր մնալ կարանտինում
Նշենք, որ այս նվազեցումը կվերաբերի միայն ազատ տեղաշարժի կանոնների խախտմանը, մասնավորապես՝ դիմակներ կրելուն: Մինչդեռ մեկուսացման ու ինքնամեկուսացման կանոնների խախտման համար այսուհետ ևս ուժի մեջ կմնա նախկին 100-250 հազար դրամը:
Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար