Սոչից Երևան թռչող ինքնաթիռն արդեն ճանապարհին է. այն Հայաստան է բերում 212 ՀՀ քաղաքացու

Դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Սոչից Երևան թռչող ինքնաթիռն արդեն ճանապարհին է։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Մայիսի 19-ին, ժամը 18։55-ին Սոչի քաղաքի միջազգային օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան»,–ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ քաղաքացիների համար Երևանից նախատեսված հատուկ չվերթերը հետաձգվել են. դեսպանատուն

Տեղեկացվում է, որ այս չվերթով Հայաստան է վերադառնում 212 քաղաքացի։

Դեսպանատնից նաև տեղեկացնում են, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Մոսկվայից` մայիսի 25-ին և Սանկտ Պետերբուրգից` մայիսի 27-ին։

Հիշեցնենք, որ մայիսի 17–ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավով Երևան են վերադարձել 229 քաղաքացի։