Միշուստինը վերադարձել է վարչապետի պարտականությունների կատարմանը

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը բուժվել է կորոնավիրուսից ու վերադարձել իր աշխատասենյակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Ռուսաստանի կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Բելոուսովին վարչապետական լիազորություններով օժտելու մասին հրամանագիրը: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում:

ՌԴ քաղաքաշինության նախարարն ու փոխնախարարը կորոնավիրուսով են վարակվել

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ ապրիլի 30-ին կորոնավիրուս էր հաստատվել։

Այդ օրը նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել էր, որ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, ինչի կապակցությամբ ինքը ստիպված է հիվանդանոցում գտնվել՝ բուժման համար: Կառավարության ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

«Ամեն օր կապի մեջ ենք նրա հետ»․ Պուտինը խոսել է Միշուստինի առողջական վիճակի մասին

Հիշեցնենք` Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել են նաև մի շարք այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ, այդ թվում՝ ՌԴ քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը և Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միշուստինն ապաքինվում է, դուրս կգրվի հաջորդ շաբաթ. ՌԴ առողջապահության նախարար