ՌԱԴԻՈ

Մանասերյան. «ՀՀ–ն շատ ցուցանիշներով ամենաշատն է օգտվել ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից»

ԵԱՏՄ–ում պարզեցվել են պարենային սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների փոխադրման պահանջները։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի եթերում ասել է, թե այդ այդ որոշումն ինչ ազդեցություն կունենա հայկական բիզնեսի վրա։
Sputnik
Մանասերյան. «ՀՀ–ն շատ ցուցանիշներով ամենաշատն է օգտվել ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից»

Թաթուլ Մանասերյանի դիտարկմամբ` նախ պետք է նկատել, որ այդ պարզեցումները պետք է լինեին շատ ավելի վաղ, քանզի նախատեսված էին ավելի շուտ։ Ըստ նրա` նշված պարզեցումների արդյունքում հատկապես բեռնափոխադրումների մաքսազերծումների ընթացքում բավականին ժամանակատար խնդիրները կարող են ավելի արագ լուծվել, ինչը վերաբերում է մասնավորապես Վերին Լարսում առկա կուտակումներին։

Փաշինյանը ԵԱՏՄ գագաթնաժողովում վերահաստատեց՝ գազի միասնական շուկան անհրաժեշտություն է

«Եթե դիտարկենք համագործակցության համատեքստում, ապա դա ընդհանուր շղթան է տնտեսական գործառույթների, որոնք ավելի արդյունավետ են դարձնում կապերն ինչպես առանձին գործընկեր երկրների, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների։ Ի վերջո, երբ ասում ենք ԵԱՏՄ և ընդհանուր տնտեսական շուկա, առաջին հերթին նկատի ունենք հենց դա, որ պետք է լինի փոխվստահություն և ավելի պարզեցված ընթացակարգեր»,– նշում է տնտեսագետը։

Մանասերյանի կարծիքով` ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացներն այս պահին արդյունավետ են, որովհետև կա պատրաստակամություն, ինտեգրացիոն գործընթացները խորացնելու քաղաքական կամք և նոր ոլորտներ ընդգրկելու նպատակասլացություն։

«Այնուամենայնիվ օբյեկտիվ լինելու համար պետք է նշել, որ կան փոխհարաբերություններ, որոնք ավելի օրինակելի են մյուսների համար, և դրանցից կառանձնացնեի Ռուսաստանի հետ մեր երկրի տնտեսական կապերը, որոնց ամբողջությունը նույնիսկ կարելի է դիտարկել որպես մոդել։ Կամ, ասենք, Հայաստանի դերը ԵԱՏՄ–ում, քանի որ մեր երկիրը բազմաթիվ ցուցանիշներով իրոք ամենաշատն է օգտվել ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից, ինչը ես համարում եմ չնչին մասն այն օգուտների, որ կարելի է ունենալ բազմակողմ հարաբերություններով բոլոր երկրների համար»,– ասում է տնտեսագետը։

Հայաստանը ԵԱՏՄ ռազմավարության միայն մեկ հարցի հետ համաձայն չէ. Փաշինյան

Մանասերյանի համոզմամբ` արտահանման ծավալների աճը և ընդհանուր կարողությունների զարգացումն այն ֆոնին, երբ այլ երկրներում համեմատաբար ավելի համեստ ցուցանիշներ են արձանագրվել, մեր համագործակցությունն իսկապես օրինակելի է։ Ըստ այդմ` պետք է ձգտել, որ նման հարաբերություններ ստեղծվեն նաև ԵԱՏՄ մյուս երկրների հետ, ինչպես նաև այն պետությունների հետ, որոնց անդամագրումն ակնկալվում է մոտ ապագայում։

Տնտեսագետը առաջին հերթին կարևորում է ժամանակին ստանձնած պարտավորությունների կատարումը, և այս հարցում հինգ երկրներն էլ իրենց թերացման բաժինն ունեն, հետևաբար մինչև նոր համաձայնություններ ձեռք բերելը, բանակցություններ վարելն անհրաժեշտ է, որ պարտավորությունները կատարվեն։ Ըստ նրա` բազմակողմ ձևաչափը շատ կարևոր է, բայց դրա մեջ յուրաքանչյուրը իր պատասխանատվության մասը պետք է բարեխղճորեն կատարի, հետևաբար երկկողմ ձևաչափը հենց նրա համար է, որ երկրներն իրենց համար առավել առաջնային խնդիրները կարողանան գործընկերների հետ ուղիղ կապերով, դեմ առ դեմ քննարկել, նոր հետո դնել ընդհանուր սեղանին։

Հայկական բիզնեսը կշահի ԵԱՏՄ ապրանքների մատակարարման կանոնների պարզեցումից