Ջայլամը վազել է հեծանվի հետևից ու համացանցի աստղ դարձել. զվարճալի տեսանյութ

Հայտնի չէ` ջայլամը որտեղից է հայտնվել ուկրաինական քաղաքում և ինչու է որոշել վազել հեծանվորդի հետևից։ Բայց մի բան հաստատ է` կենդանին կարողացել է զվարճացնել մարդկանց։
Sputnik

Զվարճալի միջադեպը տեղի է ունեցել Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշովկա քաղաքում։

Տեղի բնակիչներից մեկի նկարահանած տեսանյութում ջայլամը հետապնդում է հեծանվորդին։

Տեսագրությունը հրապարակել է ՈՒՆԻԱՆ–ը։

«Մարաթոնյան վազքը» զվարճացրել է ոչ միայն տեղի բնակիչներին, այլև բոլոր նրանց, ովքեր դիտել են աստղային ջայլամի տեսագրությունը։

Հիմար փիսոն ու խորամանկ մկնիկը, կամ մեր ժամանակների Թոմն ու Ջերին․ զվարճալի տեսանյութ

Կամակոր կատուն և համբերատար շունը. զվարճալի տեսանյութ դարավոր «թշնամիների» մասին

«Կարանտինից է փախել». Երևանի փողոցներում միայնակ ձի է հայտնվել. զվարճալի տեսանյութ