Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար

Դիմակ չկրելու համար քաղաքացին կտուգանվի 10 հազար դրամով: Միքայել Մելքումյանը հաշվել է, թե պարտադիր պահանջը կատարելու համար քաղաքացին որքան գումար կծախսի ամեն ամիս։ Սասուն Միքայելյանին հետաքրքրում է, թե ինչ ճակատագրի են արժանանալու նախկին տուգանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Եթե ՀՀ քաղաքացին ստիպված է լինելու ամեն օր դիմակ կրել, դա լրացուցիչ ծախս է ենթադրում քաղաքացու համար: Նման դիտարկում այսօր ԱԺ-ում արեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը՝ ներկայացնելով քաղաքացիներին պարտադրվող ծախսերի իր հաշվարկը:

«Եթե ժամանակին սա վաճառվում էր 25-30 դրամով, հիմա տասն անգամ թանկացել է՝ 250-300 դրամ,- ասաց նա՝ ցույց տալով իր մոտ եղած բժշկական դիմակը,- եթե մարդն օրը 3 անգամ դիմակ պիտի փոխի, դա էլ բազմապատկենք 30 օրով՝ 20-30 հազար դրամ ամսական մարդը պիտի ծախսի դիմակի վրա: Դա` մեկ հոգին։ Ընտանիքի ծախսը մի քանի անգամ շատ է»:

Պատգամավորն առաջարկեց դրան ավելացնել նաև բժշկական ձեռնոցների արժեքը, կառավարության առաջարկած տուգանքի չափը (դիմակ չունենալու համար 10 հազար դրամ) ու հարց ուղղեց կառավարության ներկայացուցիչ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանին՝ ի՞նչ աջակցություն է այս դեպքում ՀՀ քաղաքացուն առաջարկում կառավարությունը:

Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար

«Մենք տուգանքը, որը 100-250 հազար դրամ է, նվազեցնում ենք ու դարձնում 10 000 դրամ: Ինչ վերաբերում է դիմակին ու դրա շուկայական գնին, ապա դա առաջարկի ու պահանջարկի հետ կապված հարց է, և կախված տվյալ դրանցից, կարող է և նվազել»,- ասաց փոխնախարարը:

Մարդկանց կուտակումներ այլևս չկան. ոստիկանությունը հետևություններ է արել

Պատգամավորը, սակայն, չհամաձայնեց նախարարի հետ՝ հիշեցնելով, որ Հայաստանում արտակարգ իրավիճակ է, անգամ պատերազմական, որի դեպքում դասական շուկայական տնտեսության կանոնները չեն գործում:

«Հիմա մենք դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ»,- ասաց Մելքումյանը:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի

«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն էլ հետաքրքրվեց՝ ինչ է արվելու նախկինում կայացված 100-250 հազար դրամանոց տուգանքների որոշումների դեպքում, եթե հիմա կառավարությունն առաջարկում է տուգանքների նոր չափ սահմանել՝ զգալիորեն նվազեցնելով դրանք և 100-250 հազար դրամի փոխարեն կիրառել 10 հազար դրամ:

Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար

Արդարադատության նախարարի տեղակալը հայտնեց, որ նախկին տուգանքների մասով կառավարությունն այս պահին ոչ մի որոշում չունի, այդ հարցը լրացուցիչ քննարկման կարիք ունի:

Մարդկանց կուտակումներ այլևս չկան. ոստիկանությունը հետևություններ է արել

«Սոցիալական տեսակետից հնարավոր է, որ այդ տուգանքներն անձանց համար խնդիրներ են առաջացրել: Բայց առհասարակ տուգանքների չեղարկումը կարող է այն բացասական հետևանքն ունենալ, որ քաղաքացիներն առաջիկայում հակված չլինեն կանոններին հետևել ու տուգանքները վճարել՝ ակնկալելով, որ դրանք ևս որոշակի փուլում կարող են չեղարկվել:

Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մայիսի 19-ին, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում միայն մեկ նախագիծ է՝ կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է նախկինում պարետի որոշմամբ սահմանված տուգանքների չափերը 100-250 հազար դրամից նվազեցնել 10 հազար դրամի և այն ամրագրել արդեն ոչ թե պարետի որոշմամբ, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տուգանքի չափն ամրագրելով: