ԵՐԵՎԱՆ, 19 մայիս - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց Եվրասիական տնտեսական միության շրջանակում գազի միասնական շուկայի ստեղծման անհրաժեշտությունը: Այսօր Միության առաջնորդների առցանց գագաթնաժողովում ելույթի ընթացքում վարչապետը նշեց, որ գլոբալ մարտահրավերների պայմաններում անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել գազի ընդհանուր շուկա: Հայաստանի համար, նրա խոսքով, այն հատկապես կարևոր է։
Գազի միասնական շուկան կնպաստի ապրանքների մրցունակության բարձրացմանը և մի քանի անգամ կմեծացնի ինտեգրացիոն միավորման ներուժը։ Առանց դրա ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար գործունեության հավասար պայմանների ստեղծումն անհնար է։
ՀՀ վարչապետն անհրաժեշտ համարեց նաև գազի գնագոյացման միասնական համակարգի ձևավորումը։ Նա համոզված է, որ ԵԱՏՄ երկրները միասնաբար պետք է ձգտեն իրենց առջև դրված նպատակների փուլ առ փուլ իրականացմանը, ինչը պարարտ հող կստեղծի որակապես խորը ինտեգրման համար:
Այս պահին գազի գնի բարձրացման մասին խոսելու լավագույն ժամանակաշրջանը չէ. Փաշինյան
Ավելի վաղ վարչապետն հայտնել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը նվազեցնելու հնարավորություն կա։ 2019 թ-ի հունվարի 1-ից ռուսական գազի գինն աճել է հազար խորանարդ մետրի դիմաց 150-ից մինչև 165 դոլար, բայց բնակչության համար սակագինը մնացել է նույնը՝ ընկերության ծախսերի կրճատման հաշվին. «Գազպրոմ Արմենիան» այժմ քննարկում է անձնակազմի կրճատման և ծախսերի օպտիմալացման հարցը, հակառակ դեպքում սպառողի համար նույն սակագնի պահպանումը ընկերությանը սպառնում է հսկայական պարտքեր կուտակել։
«Գազպրոմ Արմենիան», որը 100%-ով պատկանում է «Գազպրոմին», գազ է մատակարարում Հայաստանի ներքին շուկայի համար։
Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան