Օրվա կադր. ինչ է կատարվում Երևանի «ՄՌՈւ»–ում, կամ կորոնավիրուսի վրա թքած ունենալու արվեստը

Լուսանկարից կարելի է եզրակացնել, որ շատերին բոլորովին չի մտահոգում կորոնավիրուսն ու դրա հետևանքները։
Sputnik

Sputnik Արմենիայի աշխատակիցներից մեկն այսօր այցելել է ՀՀ ճանապարհային ոստիկանության` Երևանի Գաջեգործների փողոցում գտնվող հաշվառման–քննական ստորաբաժանում և տեսել, որ այնտեղ ասեղ գցելու տեղ չկա, այն դեպքում, որ միայն վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 351–ով և հասել 4823–ի։

Sputnik Արմենիան փորձեց պարետատնից պարզել, թե ինչ է արվում իրավիճակը վերահսկելու ուղղությամբ։

Մեզ հայտնեցին, որ շուտով ճանապարհային ոստիկանությունը հայտարարություն կանի։ Հերթերից խուսափելու համար նաև շաբաթ -կիրակի կաշխատեն, աշխատանքներ կտարվեն օնլայն գործիքներ մտցնելու ուղղությամբ։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 100-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18-ից Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումները սկսել են ծառայություններ մատուցումել ամբողջ ծավալով։

Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 351–ով և հասել 4823–ի։