Կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 100-ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են

Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացության աստիճանը 1.3% է կազմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 100–ը ծանր և ծայրահեղ ծանր վիճակում են։ Թորոսյանը Facebook սոցցանցի իր էջում նման գրառում է արել` ներկայացնելով այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։

«Այսօրվա դրությամբ ունենք կորոնավիրուսից մահացության 61 դեպք։ Վարակից մահացության աստիճանը 1.3% է կազմում»,–գրել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 351 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 4823–ի, որից 2718–ն ակտիվ դեպքերն են։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 84-ամյա մի տղամարդ է մահացել, որն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Կորոնավիրուսի պատճառով Արենի գյուղում հատուկ ռեժիմ է սահմանվել