ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Մայիսի 17-ին ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ալի Ռեզա Հաղիղիանի հետ: Տեղեկությունը հայտնում է Իրանում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Դեսպան Թումանյանը ներկայացրել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Կողմերը քննարկել են գազի և էներգետիկայի ծրագրերի, երկկողմ առևտրաշրջանառության և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի գործում արդյունավետ համագործակցությանը, կարևորել առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: