Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հնարավոր է նվազեցնել. գիտնականները լուծում են գտել

Բժիշկները հույս ունեն իրենց նոր հայտնագործության շնորհիվ բազմաթիվ կյանքեր փրկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Կորոնավիրուսով վարակվածների մոտ մահվան ելքերը հնարավոր է կանխել։ The Telegraph պարբերականը գրում է, որ բրիտանացի գիտնականների կարծիքով՝ արդյունավետ միջոց կարող են դառնալ արյունը նոսրացնող դեղանյութերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել

Բրոմփթոնի թագավորական հոսպիտալի մասնագետները հայտնել են, որ կապ են գտել արյան մակարդելիության և COVID-19-ի միջև:

Բժիշկները հետազոտել են կրիտիկական վիճակում գտնվող հիվանդների թոքերը և նրանց մոտ արյան հոսքի բացակայություն հայտնաբերել։ Ըստ նրանց՝ դա մատնացույց է անում փոքր անոթներում արյան խտացումը: Ընդ որում` կորոնավիրուսի հետևանքով առաջացող մահվան դեպքերից շատերի ժամանակ օրգանիզմում թթվածնային քաղց է լինում։

Ավելի վաղ Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները հաղորդել էին կորոնավիրուսից մահացածների մի մասի մոտ առաջացած մակարդուկների՝ տրոմբների մասին: Հետազոտողների խոսքով՝ մարմնի տարբեր մասերում արյան կուտակումները հանգեցրել են նույնիսկ ինսուլտի։

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Անգլիայի առողջապահության ազգային ծառայությունը մտադիր է առաջիկայում խորհուրդ տալ օգտագործել հակամակարդիչներ ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդների բուժման համար: Բժիշկները հույս ունեն այդկերպ բազմաթիվ կյանքեր փրկել։

Կառավարությանն առընթեր գիտական խորհրդի պրոֆեսոր Փիթեր Օփենշոուն կարծում է, որ գիտնականների հայտնագործությունները կարող են բեկումնային դառնալ թթվածնային անբավարարության նշանները հասկանալու համար։

Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։ Worldometers-ի տվյալներով` աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ է 5 միլիոնին՝ 4 848180 է, վիրուսի հետևանքով մահերի թիվը 317 793 է, առողջացել են 1 880 111 մարդ։ Կորոնավիրուսով հիվանդների թվով աշխարհում «առաջատար» եռյակում են ԱՄՆ–ն, Ռուսաստանը, Իսպանիան։

Տասնյակը շարունակում են Միացյալ Թագավորությունը, Բրազիլիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Իրանը։

COVID-19–ը կարող է կանանց անպտղության պատճառ դառնալ. չինացի գիտնականների նոր հիպոթեզը