Բրիտանացիներն ընտրել են «Եվրատեսիլի» պատմության մեջ հնչած լավագույն երգը

«Եվրատեսիլ 2020» մրցույթը պետք է տեղի ունենար մայիսի կեսերին Ռոտերդամում, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը չեղյալ էր հայտարարել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Մեծ Բրիտանիայի հեռուստադիտողները քվեարկության միջոցով որոշել են, թե որն է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի պատմության մեջ երբևէ հնչած ամենալավ կատարումը։ Տեղեկությունը հաղորդում Է Sky News-ը:

«Եվրատեսիլի» կազմակերպիչները հայտնել են հաջորդ տարի մրցույթին մասնակցելու կանոնները

Քվեարկության արդյունքում հաղթել է Waterloo երգը, որը 1974 թվականին անգլիական Բրայթոնում կայացած «Եվրատեսիլի» մրցույթում կատարել է շվեդական հայտնի «ԱԲԲԱ» քառյակը:

Հաղթող երգի անունը հնչեցրել են «Եվրատեսիլի» առցանց հեռարձակման ժամանակ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք համավարակի պատճառով «Եվրատեսիլ 2020»–ի փոխարեն կայացել է առցանց Come Together ոչ մրցութային ծրագիրը:

«Եվրատեսիլ 2020» մրցույթը պետք է տեղի ունենար մայիսի կեսերին, Ռոտերդամում, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը չեղյալ է հայտարարել այն կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Ոչ ոք չհաղթեց, բայց լավ տրամադրությունն ապահովվեց․ կայացավ «Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը

Այս տարի «Եվրատեսիլում» Հայաստանը պետք է ներկայացներ Հունսատանից եկած երգչուհի Աթենա Մանուկյանը Chains on You երգով։