Բելգիայում բժիշկները մեջքով են թեքվել վարչապետին` բողոքի ակցիա իրականացնելով. տեսանյութ

Բելգիացի բժիշկների բողոքի ակցիայի կադրերը տարածվում են համացանցում։ Նրանց վրդովեցրել է իշխանությունների քաղաքականությունը, որը ստիպում է բժիշկներին արտաժամյա աշխատել՝ առանց լրացուցիչ վճարի։
Sputnik

Բելգիայի Սեն-Պիեռ հիվանդանոցի բուժաշխատողները բողոքի ակցիա են իրականացրել` հանդես գալով առանց հավելավճարի արտաժամյա աշխատանքի դեմ։

Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը մոտենում է 5 միլիոնին

Բողոքի ակցիայի մասնակիցները շարք են կանգնել հիվանդանոցի մոտ, և երբ շենքին մոտեցել է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսի ավտոշարասյունը, նրանք մեջքով շրջվել են դեպի վարչապետը։ 

Բողոքի ակցիային մասնակցել է ընդհանուր առմամբ 120 բժիշկ, բուժքույր և «Շտապօգնության» աշխատակից։

 Համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի տվյալներով՝ կորոնավիրուսի տարածման ցուցանիշներով Բելգիան 15-րդ տեղն է զբաղեցնում։ Մայիսի 18-ի դրությամբ եվրոպական այդ երկրում հայտնաբերվել է վարակման 55 559 դեպք, մահերի թիվը 9 080 է։