ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik. Աշխարհում COVID-19–ով վարակված դեպքերի հաստատված ընդհանուր թիվը գերազանցել է 4.8 միլիոնը։ Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։
Մայիսի 18-ի դրությամբ` աշխարհում կորոնավիրուսի հաստատված 4 804 846 դեպք կա։ Համավարակի զոհ է դարձել 316 711 մարդ։
Առաջին տեղում է ԱՄՆ–ն, այստեղ բացահայտված դեպքերի թիվը 1 527 664 է, մահացել է 90 978 մարդ։
Երկրորդ տեղում է Ռուսաստանը։ Աղբյուրի համաձայն` այստեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 281 752։ Մահվան ելքով դեպքերը` 2 631 են։
Երրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիան, որտեղ հաստատվել է 277 719 դեպք, մահացել է 27 650 պացիենտ։
«Հակավարկանիշի» առաջին տասնյակում են նաև Մեծ Բրիտանիան, Բրազիլիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Իրանը։
Չինաստանը, որտեղ առաջինն էր բռնկել կորոնավիրուսը, իջել է 13-րդ հորիզոնական։ Այստեղ բացահայտված դեպքերի թիվը 82 954 է, մահացության դեպքերինը` 4634։
Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։