Ասադի «հրաժարականի» լուրերի ֆոնին․ Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Սիրիայում

Կողմերն Իդլիբի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերն ավելի ինտենսիվ դարձնելու պատրաստակամություն են հայտնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սիրիայում իրավիճակի սրացումը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա. ԳՇ պետ

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել, ու Իդլիբի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը ավելի ինտենսիվ դարձնելու պատրաստակամություն են հայտնել։

«Իդլիբի գոտու դեէսկալացիայի վերաբերյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունների իրագործմանն ուղղված համատեղ ջանքերը ավելի ինտենսիվ դարձնելու ընդհանուր տրամադրվածություն է ի հայտ եկել։ Խոսքը նաև 2018 թվականի սեպտեմբերի 17-ի հուշագրին Մոսկվայում այս տարվա մարտի 5-ին ընդունված լրացուցիչ արձանագրության մասին է», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։

Անգամ Ասադին են համաձայն. Իսրայելը Սիրիայի հարցով «առևտուր» է անում Ռուսաստանի հետ

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով ընդդիմությանը, պնդում էին, որ Ասադը շուտով կարող է հրաժարական տալ։ Նշվում էր, որ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանն այժմ քննարկում են այդ հարցը։ Այս տեղեկությունը դեռ ոչ ոք պաշտոնապես չի հաստատել։ Պետդումայի՝ Սիրիայի խորհրդարանի հետ կապերի խմբի համակարգող Դմիտրի Սաբլինն ասել է, որ այս պնդումները բամբասանքներ են։ Նրա խոսքով՝ Ասադը վայելում է սիրիացիների մեծ մասի աջակցությունը։

«ԱՄՆ–ն թալանում է Սիրիայի նավթի հանքատեղերը». Ասադը` պատերազմի պատճառների մասին