Հիմար փիսոն ու խորամանկ մկնիկը, կամ մեր ժամանակների Թոմն ու Ջերին․ զվարճալի տեսանյութ

Ավելի քան 1500 օգտատերեր տարածել են զվարճալի տեսանյութը։ Նրանք նաև գրառումներ են արել:
Sputnik

Զվարճալի տեսանյութը, որի գլխավոր հերոսները՝ հիմար կատուն ու խորամանկ մուկն են, գերել են սոցցանցերի օգտատերերի սրտերը։

«Մեծ–մեծ ձկնիկ, բռնվի՛ր». համառ փիսիկի մասին զվարճալի տեսանյութը գրավել է համացանցը

Տեսանյութում երևում է, թե ինչպես է խելացի մուկը հմտորեն թաքնվել բեռնատարի անվադողի վրա, իսկ կատուն գնում-գալիս է, բայց ոչ մի կերպ չի կարողանուն նկատել մկանը։

«Հլը էս աֆերիստին նայեք»,- տեսանյութին կից գրել է օգտատերը, որն էլ հենց հրապարակել է տեսանյութը։

«Ժամանակները փոխվել են», «Թոմն ու Ջերին», «ավելի լավ, որ դոդ կատուն չնկատեց», - գրել են օգտատերերը:

Տեսանյութը դիտել են ավելի քան 34000 օգտատեր, տարածել՝ 1500-ը։

Կամակոր կատուն և համբերատար շունը. զվարճալի տեսանյութ դարավոր «թշնամիների» մասին

Ոսկեգույն ռետրիվերի արձագանքը տիրուհու ու կատվի «սիրախաղին». տեսանյութ

Ամբողջ համացանցը գլուխ է ջարդում կատվի պատճառով. իսկ դուք գիտե՞ք հանելուկի պատասխանը

Թույլ տուր համբուրել քեզ. ինչպես են կատուները «սեր կորզում» տերերից. տեսանյութ