Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերն ավելացել են 189–ով և հասել 4472–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վերջին զարգացումները։ Մեկ օրում մահվան ևս 5 դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 189–ով և դարձել 4472։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 մարդ, կատարվել է 40230 թեստավորում, առողջացել են վարակվածներից 1925–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 60 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 5-ով) և մահվան 24 անուղղակի դեպք:

Մայիսի 16-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4283 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը