Կանադահայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը լուսանկար է հրապարակել անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ

Հայազգի բռնցքամարտիկը, որը հուրախություն մեզ, դեռ ոչ մի պարտություն չի գրանցել, խորհրդանշական լուսանկար է հրապարակել Ֆլոյդ Մեյվեզերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգում WBO և WBA վարկածով երիտասարդական չեմպիոն, Կանադան ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը Facebook-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել: Լուսանկարն ունի 3 տարվա պատմություն:

Անհաղթ Բազինյանն ԱՄՆ–ում կայացած դեբյուտային մարտում ջախջախել է մեքսիկացուն

Լուսանկարում Բազինյանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի հետ է։

Էրիկ Բազինյանը 25 մենամարտ է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում և նույնքան անգամ հաղթանակ տոնել։

Բազինյանը ծնվել է 1995 թվականին Երևանում: 2011-ին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա, իսկ 2013-ից սկսել է հանդես գալ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Նա Կանադայի կիսաթեթև քաշային կարգի առաջնության եռակի հաղթող է: Բազինյանն ամուսնացած է և ունի Կանադայի քաղաքացիություն:

Էրիկ Բազինյանը շարունակում է հաղթել ռինգում