Իջևանում կարի նոր արտադրամաս է բացվել․ Փաշինյանը լուսանկար է հրապարակել

Սիփան Փաշինյանը վստահեցնում է, որ Իջևանի նորաբաց կարի արտադրամասը զարգանալու պոտենցյալ ունի, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում կստեղծվեն նոր աշխատատեղեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ Իջևանում կարի նոր արտադրամաս է բացվել:

Գործարաններում կնշանակվեն «կորոնավիրուսի պատասխանատուներ»

«Սիրելի հայրենակիցներ, Իջևանում բացվեց կարի արտադրամաս, որը կապահովի մոտ 135 աշխատատեղ։ Արտադրամասում այս պահի դրությամբ աշխատում է մոտ 78 մարդ։ Ուզում եմ նաև տեղեկացնել, որ կարի արտադրամասը զարգանալու պոտենցյալ ունի, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Ինձ նաև խոստացան, որ կարի արտադրամասեր կհիմնվեն Տավուշի այլ բնակավայրերում»,- գրել է Փաշինյանը»:

Պատգամավորի խոսքով՝ այս պահին աշխատանքներ են տարվում Ազատամուտ համայնքում կարի արտադրամաս հիմնելու ուղղությամբ, որը սկզբնական շրջանում կունենա 50, իսկ 6 ամսվա ընթացքում՝ 150 աշխատատեղ։

Նոր աշխատատեղեր, տեղական արտադրության հագուստ. վարչապետը մասնակցել է ֆաբրիկաների բացմանը