ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար ևս 2 չվերթ կիրականացվի. Քաղավիացիայի կոմիտե

Երևան ժամանող ուղևորների հարազատներին Քաղավիացիայի կոմիտեն հորդորում է անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգնալ օդանավակայան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են, որ ս. թ. մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը:

Ե՞րբ կկայանա Մոսկվա–Երևան հաջորդ թռիչքը

«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից դադարեցրին այլ երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու նպատակով, փոստային, սանիտարական և մարդասիրական,կառավարության որոշմամբ իրականացվող չվերթերը, բեռնափոխադրումները, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը, ինչպես նաև ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տրանզիտային թռիչքները։

ՌԴ քաղաքացիների համար Երևանից նախատեսված հատուկ չվերթերը հետաձգվել են. դեսպանատուն