ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ առաջիկա օրերին դեպի Երևան ևս 4 չվերթեր կիրականացվեն Ռուսաստանի տարբեր քաղաքներից։
«Դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթերը կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար ևս 2 չվերթ կիրականացվի. Քաղավիացիայի կոմիտե
«Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»,- հայտնում է դեսպանատունը։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավով Երևան են վերադարձել 229 քաղաքացիներ։ Իսկ վաղը՝ մայիսի 18-ին, կիրականացվի Մինսկ-Երևան չվերթը:
ՌԴ քաղաքացիների համար Երևանից նախատեսված հատուկ չվերթերը հետաձգվել են. դեսպանատուն