Աշխարհում Covid-19–ի դեպքերը հատել են 4.7 մլն սահմանը. որ հորիզոնականում է Հայաստանը

Հայաստանը Covid-19–ի գրանցված դեպքերի թվով` համաշխարհային սանդղակում զբաղեցնում է 63-րդ հորիզոնականը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի գրանցված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 4.7 միլիոնը: Տեղեկությունը հայտնում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Հայաստանում կորոնավիրուսի գրանցված դեպքերն ավելացել են 189–ով և հասել 4472–ի

Մայիսի 17-ի դրությամբ, SARS-Cov-2 կորոնավիրուսային նոր տեսակով հիվանդների թիվը կազմում է 4 մլն 722 հազար 233։ Նրանցից 1 մլն 813 հազար 14-ը բուժվել են, 313 հազար 266-ը` մահացել։

Կորոնավիրուսի տարածման տեմպերով առաջին տեղում շարունակում է մնալ ԱՄՆ–ն, որտեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 507 773 մարդու մոտ։ Երկրորդ տեղում Իսպանիան է։ Այստեղ COVID-19–ով հիվանդացության բացահայտված դեպքերը 276 505–ն են։

Երրորդ տեղում Ռուսաստանն է` 272 043 դեպքով։ Ռուսաստանին հաջորդում են Մեծ Բրիտանիան (240 161), Բրազիլիան (233 511)։ Տասնյակում են նաև Իտալիան (224 760), Ֆրանսիան (179 365), Գերմանիան (176 244), Թուրքիան (148 067), Իրանը (118 392)։

Վերջին մեկ օրում Հայաստանում հինգ մարդ է մահացել կորոնավիրուսից

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։