Անաստասիա Զավորոտնյուկն ապաքինվում է․Նատաշա Կորոլյովա

Երգչուհի Նատաշա Կորոլյովան պատմել է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի մասին: Նրանք երկուսն էլ ապրում են Կրեկշինո գյուղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը ապաքինվում է: Այս մասին NTV հեռուստաալիքի եթերում հայտնել է նրա հարևանուհի, երգչուհի Նատաշա Կորոլյովան:

Զավորոտնյուկին դուրս են գրել հիվանդանոցից․ որտե՞ղ է նա հիմա և որքա՞ն է արժեցել բուժումը

«Փառք Աստծո, ասում են, որ լավ լուրեր կան և Նաստյան ապաքինվում է: Մենք նրան առողջություն ենք ցանկանում», - նշել է երգչուհին:

Զավորոտնյուկն ու Կորոլյովան ապրում են կողք կողքի Կրեկշինո գյուղում:

Հիշեցնենք, որ Զավորոտնյուկի հիվանդության մասին հայտնի դարձավ նախորդ տարի: Ըստ ԶԼՄ-ների՝ 48-ամյա դերասանուհին և նրա ամուսինը՝ դահուկորդ Պիտեր Չերնիշևը, սարսափելի ախտորոշման՝ գլխուղեղի քաղցկեղի մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ ՝ դստեր Միլայի ծնվելուց հետո:

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, որ դերասանուհու առողջությունը զգալի բարելավվել է:

Լավ լուր դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի երկրպագուների համար