Ում ապօրինի գույքն է առաջինը բռնագանձվելու. Փաշինյանն ասաց` ով պիտի մտածի այդ մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքի կիրարկման հարցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Այսօր հրավիրված առցանց ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց՝ երբ և ում գույքից է սկսելու գործել շուրջ մեկ ամիս առաջ ընդունված «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» աղմկահարույց օրենքը:

«Այդ հարցով ՀՀ գլխավոր դատախազությունում նոր հաստիք է բացվելու՝ գլխավոր դատախազի տեղակալի մակարդակով, թող ինքն էլ մտածի այդ հարցի մասին»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ օրենքով իշխանությունը ձևակերպել է իր քաղաքական կամքը:

«Եվ հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ պրոցեսը տեղի ունենա մաքսիմալ արդյունավետ: Մենք ցուցակներ չենք ձևավորում, ցուցակները կոռուպցիոներներն են ձևավորել իրենց գործունեությամբ»,- ասաց Փաշինյանը:

Բոլորը կտեսնեն` Նիկոլ Փաշինյանի աներձագն է ճիշտ, թե Սերժ Սարգսյանի փեսան

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին խորհրդարանն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը, որով ապօրինի ծագում ունեցող գույքը կարող է բռնագանձվել պետության կողմից, եթե ներկայացված ապացույցների գնահատմամբ դատարանը հանգում է հետևության, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը:

Նախկինում գոյություն չունեցող նոր մեխանիզմ կգործի. Փաշինյանը` ներդրումների մասին

Ուսումնասիրության ենթակա է 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռք բերված գույքը, բայց հիմնականում քննության է ենթարկվելու վերջին տասը տարում ձեռք բերված գույքի օրինականությունը:

Փաշինյանը պատասխանեց հարցին` Միքայել Մինասյանին «գործարք» առաջարկե՞լ է