Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան ու ավանդ ներդրել բանկում

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ մարդիկ ավելի ու ավելի շատ են վստահում դրամին, ինքն էլ նույն կերպ է վարվում` դրամով ավանդ ներդնելով բանկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վաճառել է իր ավտոմեքենան և գումարը որպես ավանդ ներդրել բանկում։

«Վերջերս իմ «Հունդային» վաճառեցի ու դրանից գոյացած գումարը դրամով որպես ավանդ պահում եմ բանկում։ Մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են վստահում դրամին ու նախընտրում են վարկերը դրամով վերցնել, իսկ ավանդները դրամով պահել։ Ես էլ նույն կերպ եմ վարվում»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` վերջին երկու տարիներին բանկային համակարգում դոլարիզացման նվազման միտումներ են նկատվում. 2019–ին առևտրային բանկերին տրամադրված վարկերի դոլարիզացման մակարդակը կազմել է 53 տոկոս` նախորդ տարվա 59.5 տոկոսի փոխարեն։

Ու՞մ շնորհիվ է Փաշինյանի կյանքի ծանր «բեռը» դառնում տանելի

Հայաստանն արդեն 100 000 կորոնավիրուսային թեստ է ձեռք բերել. Նիկոլ Փաշինյան

Ավանդների դոլարիզացման մակարդակը 2019–ին կազմել է 59.3 տոկոս` նախորդ տարվա 60 տոկոսի փոխարեն։ Ի դեպ, 2017 թվականին դոլարիզացման մակարդակը, ըստ ավանդների, կազմել էր 62.4 տոկոս։

Փաշինյանը նշեց, որ մեր ազգային դրամին հենց նման կերպ էլ պետք է վերաբերվենք։

ՀՀ քաղաքացիների շրջանում տարածվում է, թե կորոնավիրուսը բլեֆ է. Փաշինյանի առաջարկը