Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հորդորեց հանրությանը առևտուր անելուց հետո վերցնել ՀԴՄ կտրոնը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ 2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրվել է 111,7 միլիոն ՀԴՄ կտրոն, որը 21,9 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան ու ավանդ ներդրել բանկում

«2020 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում տպագրված ՀԴՄ կտրոններում արտացոլված ֆիսկալ շրջանառությունը 45,5 միլիարդ դրամով կամ 11,8 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա նույն ժամանակահատվածում դուրս են գրվել 5,7 միլիոն հատ հաշվարկային փաստաթղթեր , որոնք 13,8 տոկոսով շատ են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ»,-ասաց նա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում։

Ու՞մ շնորհիվ է Փաշինյանի կյանքի ծանր «բեռը» դառնում տանելի

Վարչապետը հիշեցրեց, որ կորոնավիրուսի հաղթահարման համար ստեղծված հակաճգնաժամային ծրագրերով առավել մեծ օգնություն ստացան այն տնտեսվարողները, որոնք ճշգրիտ արձանագրել էին իրենց շրջանառությունը ՀԴՄ կտրոնով։