Նախկինում գոյություն չունեցող նոր մեխանիզմ կգործի. Փաշինյանը` ներդրումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց Sputnik Արմենիայի հարցին` հայտնելով, որ առաջիկայում նոր մեխանիզմ կառաջարկեն ներդրողներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Կառավարության առաջիկա նիստում Հայաստանում նախկինում գոյություն չունեցող մի մեխանիզմի մասին որոշում կկայացվի, որն ուղղված կլինի ներդրումների խթանմանը։ Այսօր կայացած առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե նախկինում նշվում էր, որ հակաճգնաժամային աջակցությունից մի զգալի գումար` 80 մլրդ դրամ, պետք է ուղղվի ընկերությունների հետճգնաժամային հեռանկարային զարգացմանը. ե՞րբ են դրա համար մշակվելու ընտրության չափանիշներ, և երբվանի՞ց կսկսի գործել ծրագրի այս բաղադրիչը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում

«Կառավարությունը նոր գործիք է մշակել տնտեսական քաղաքականություն իրականացնելու և ներդրումների հարցում։ Եվս մեկ–երկու նման մեխանիզմների մասին քննարկումներ են գնում, և չեմ բացառում, որ էլի նոր մեխանիզմներ կլինեն` ներդրումների մեխանիզմին ուղղված»,–ասաց վարչապետը։

Նրա խոսքով` այս փուլում մինչև 50 մլրդ դրամի կառավարման որոշակի մոդել կառաջարկեն տնտեսվարողներին։ Փաշինյանը վստահեցրեց` պարբերաբար հավաքվում են կառավարությունում և տնտեսական ծրագրեր քննարկում։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն ընդունել էր կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնյոթերորդ միջոցառումը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դրամաշնորհների փաթեթներ է ստեղծել, որի նպատակն է խթանել աշխատանքների պահպանումն ու նորարար գաղափարների ստեղծումը։

Կորոնավիրուսն ու ներկրումը. ինչպես կանդրադառնա Covid-19-ը հացի ու հավի գների վրա

Կտրամադրվեն համաֆինանսավորման դրամաշնորհներ, և դրանք այն տնտեսվարողների համար են, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։ Դրամաշնորհը կլինի 100% համաֆինանսավորմամբ, սակայն ոչ ավել, քան 30 մլն դրամը։ Սա վերաբերում է այն ընկերություններին, որոնք այս տարվա ընթացքում վենչուրային կամ հրեշտակների կողմից ներդրումներ կներգրավեն։

Որքա՞ն է թանկացել սննդամթերքը Հայաստանում