ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա առցանց ասուլիսի ժամանակ, ներկայացնելով, թե ինչի վրա են ծախսվում կոռուպցիոն բացահայտումների արդյունքում պետությանը փոխանցված գումարները, հայտնեց, որ ՀՀ նախկին պաշտոնյաներից մեկի ընտանիքի անդամի բանկային հաշվեհամարի վրա հայտնաբերված շուրջ 30 մլն դոլարը նվիրաբերվել է Արցախին և օգտագործվել Արցախի պաշտպանական կարիքների համար:
«Այսինքն` այս գումարը չի վերականգնվել այն ընթացակարգերով, այլ պետությանն է վերադարձվել այլ ընթացակարգերով»,- ասաց Փաշինյանը:
Նա նաև պարզաբանեց` այդ է պատճառը, որ նշված գումարը չի հաշվառվել կոռուպցիոն բացահայտումների արդյունքում պետությանը հատկացված ընդհանուր գումարի մեջ:
Պաշտոնական տվյալներով` 2019 թ-ի ընթացքում 40 մլրդ գումար է փոխանցվել պետությանը, սակայն առանձին մարմինների հայտարարած նույն գումարների գումարային ծավալը շուրջ 30 մլրդ դրամ է:
Բոլորը կտեսնեն` Նիկոլ Փաշինյանի աներձագն է ճիշտ, թե Սերժ Սարգսյանի փեսան
Փաշինյանը չպարզաբանեց, թե կոնկրետ ում մասին է խոսքը, բայց այդ գումարների մասին նա խոսել էր դեռ 2018 թվականի օգոստոսին։ Հետագայում մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ խոսքը վերաբերում է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի փողերին։
«Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է». Փաշինյան