Մարտական հենակետերում զինվորները լույս, ջուր ու բաղնիք կունենան. Փաշինյանը` բանակի մասին

Զինված ուժերում 2019թ-ին մեկնարկած բարեփոխումները շարունակվում են նաև 2020թ-ին: Դրանց ընթացքը ներկայացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջնագծում տեղադրվել են 23 մարտական կրակային դիրքեր, սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր ու ջերմատեսիլ ցերեկային համակցված տեսախցիկներ:

Փաշինյանը վաճառել է իր ավտոմեքենան ու ավանդ ներդրել բանկում

Նա նաև նշեց, որ էլեկտրական հոսանքով են ապահովվել 8 մարտական դիրքեր ու հենակետեր, մշտական ջրով՝ 235 մարտական դիրքեր, 230-ում տեղադրվել են արևային վահանակներ:

«Զինված ուժերը համալրվել են 1343 նոր ավտոմոբիլային տեխնիկայով և 33 միավոր ինժեներական տեխնիկայով: Նախկինում սովորաբար ի՞նչ էր տեղի ունենում: ԶՈՒ-ում ինժեներական աշխատանքներ կատարելու համար դիմում էին այս կամ այն կազմակերպությանը, սրան–նրան, որ իրենց տրակտոր տան: Հիմա այնպես չէ, որ սա իսպառ վերացել է, բայց աննախադեպ ծավալի գնումներ ենք կատարել Զինված ուժերին ինժեներական տեխնիկայով համալրելու համար»,- ասաց Փաշինյանը:

Բանակում ծառայության հեղինակությունը պետք է հավասարեցնել ԶՈւ-երի հեղինակությանը. Փաշինյան

Շարունակվել է նաև առաջնագծից ժամկետային զինծառայողների հեռացման ու պայմանագրայիններով փոխարինելու գործընթացը: 2020թ-ին շարունակվել է նաև 2019 թ-ից մեկնարկած` բանակի սննդի որակի բարելավման գործընթացը ոչ միայն զորամասերում, այլև մարտական հենակետերում:

«Նաև բաղնիքներ ենք տեղադրում մարտական հենակետերում: Մոդուլային բաղնիքների փորձարկման պրոցես է հիմա սկսվել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն այսօր անցկացնում է իր պաշտոնավարման արդեն 4-րդ մամուլի ասուլիսը, որի ընթացքում ավանդաբար ներկայացնում է «100 փաստ նոր Հայաստանի» մասին: Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով վարչապետի հերթական ասուլիսն անցկացվում է առցանց տարբերակով:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր ՀԴՄ կտրոն են պահանջում