Մարկ Ցուկերբերգն էլ է մնացել կնոջ հույսին. լուսանկար

Կորոնավիրուսի համավարակի ու կարանտինի պատճառով շատերը սկսեցին վարսավիրի տաղանդ փնտրել իրենց ու հարազատների մեջ։ Հայտնի միլիարդատերը բացառություն չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Facebook–ի ղեկավար Մարկ Ցուկերբերգն իր մազերը կտրելու գործը վստահել է կնոջը` Պրիսցիլա Չանին։

Նա ֆեյսբուքյան իր էջում մի լուսանկար է հրապարկել, որում երևում է, թե ինչպես կինը կտրում նրա մազերը։

Լուսանկարը մի քանի ժամում ավելի քան 30 հազար մարդ է մեկնաբանել, ոմանք արդեն հասցրել են մեմեր սարքել։

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարեց համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ արեց միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Կարանտինային անկեղծացում. Սվետլանա Լոբոդան ցույց է տվել կուրծքը

Գրեթե բոլոր երկրներում կարանտին հայտարարվեց, մարդիկ մեկուսացան տներում, ու շատերը ստիպված եղան ինքնուրույն կամ հարազատների օգնությամբ հարդարել մազերը։

Աշխարհը վերաբացվում է․ ինչ տեսք ունի Եվրոպան կարանտինի մեղմացումից հետո