ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. RT-ի ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ցույց է տվել՝ ինչպես է իր վեց տարեկան դուստրը` Մարիանան, նարդի խաղալ սովորում։
Բնականաբար, ուսուցչի դերում հայրն է՝ հայտնի դերասան, ռեժիսոր ու հաղորդավար Տիգրան Քեոսայանը։
Փոքրիկն ուշադիր լսում է հորն ու փորձում հիշել քայլերը։
«Մեր ընտանիքում բոլորը նարդի են խաղում։ Իսկ ով խաղալ չգիտի, սովորում է», - կատակով գրել է Սիմոնյանը։
Մեկ ժամվա ընթացքում արդեն ավելի քան 22 հազար մարդ դիտել է տեսանյութը։
Շատերը գնահատել են Քեոսայանի ջանքերը․ «Կեցցե հայրիկը։ Ուշքն ու միտքը ընտանիքն է»․ «Հիանալի է», «Ոմանց համար կարանտինը օգտակար է», «Ամբողջ օրը ամուսնուս հետ մարտնչում եմ, հետո ռևանշ վերցնում։ Դա օգնում է դիմանալ ինքնամեկուսացմանը»։
Իսկ ոմանք էլ ոգևորվել են․ «Մարգարիտա Սիմոնովնա, 40 տարի է` նարդի եմ խաղում, երազում եմ մրցել Տիգրանի հետ»։
Մարգարիտա Սիմոնյանի 6-ամյա որդին երգում է «Հայեր ջան, դուխով» երգը. տեսանյութ
Հիշեցնենք՝ Մարգարիտա Սիմոնյանն ու Տիգրան Քեոսայանը ևս երկու երեխա ունեն՝ 5 տարեկան Բագրատն ու փոքրիկ Մարոն, որը նախորդ տարվա հոկտեմբերին է լույս աշխարհ եկել։
Ինչպես է Մարգարիտա Սիմոնյանի մեծ ընտանիքն անցկացնում ժամանակը մեկուսացման ընթացքում