Տվերի մարզի Վիշնի Վոլչոկ քաղաքում կենդանու փրկության գործողությունը տեղի է ունեցել մայիսի 6-ին։ Վտանգի մեջ հայտնված կենդանուն մազութի միջից դուրս են բերել դիմացի ոտքերին կապած պարանի միջոցով։
Պարանի մյուս ծայրն ամրացրել են ՈՒԱԶ մեքենային, որը խեղճ կենդանուն ազատել է կպչուն թակարդից։ Որմզդեղնին ջուր են տվել, բենզինի օգնությամբ մաքրել վրայի մազութն ու բաց թողել անտառ։
Անվախ տղամարդը փրկել է սառույցի տակ հայտնված շանը
Տվերի մարզի բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել փրկարարներին ու ասել, ու Վիշնի Վոլչոկի վարչությունը փոսը կցանկապատի, իսկ մազութն առաջիկայում կվերացնի։
Այնքան հուզիչ է. ամերիկացի լրագրողն ընդհատել է ուղիղ եթերը` շանը փրկելու համար