ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով իրավական ոլորտի գործունեությանը, հայտնեց` 2018-19 թվականներին քննված քրգործերի շրջանակներում բացահայտվել է, որ պետությանը կամ համայնքներին պատճառվել են ընդհանուր 190.7 մլրդ դրամի վնաս, ինչը հինգ անգամ գերազանցում է 2009-17 թվականներին արձանագրված վնասի չափը։
«2019-ի ընթացքում քննված քրգործերով, որոնց ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի գործերն են, հանցագործությամբ պետությանը կամ համայնքի պատճառած վնասը, նախնական հաշվարկներով, կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ` 2018–ին արձանագրված 85 մլրդ դրամի դիմաց։ Նախորդ տարի վերականգնվել է 12.4 մլրդ դրամի վնաս»,–ասաց նա։
Բոլորը կտեսնեն` Նիկոլ Փաշինյանի աներձագն է ճիշտ, թե Սերժ Սարգսյանի փեսան
Փաշինյանի խոսքով` վերջին երկու տարիներին պետությանը պատճառած վնասի վերականգնման չափը նախորդող ինը տարիների համեմատ ավելացել է 90 տոկոսով։ Վարչապետը նշեց, որ այս տվյալներն իրեն են հայտնել իրավապահ մարմինները` ցանկանալով մի «մեսիջ» հղել հանրությանը, թե հիմա իրենք կրկնակի, եռակի ծանրաբեռնված են աշխատում, ինչո՞ւ են դժգոհում իրենցից։
Վարչապետը նշեց` այո, կան դժգոհություններ, սակայն հարցն այն է, որ մեր իրավապահ համակարգը սովոր չէ նման ծավալով կոռուպցիոն գործերի հետ աշխատել։
Ում ապօրինի գույքն է առաջինը բռնագանձվելու. Փաշինյանն ասաց` ով պիտի մտածի այդ մասին