Ե՞րբ կկայանա Մոսկվա–Երևան հաջորդ թռիչքը

Հերթագրված քաղաքացիները տոմսեր ձեռք բերելու համար պետք է մոտենան «Դոմոդեդովոյի» N94 տոմսարկղին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան հերթական չարտերային չվերթը «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի մայիսի 17-ին (ժամը՝ 15։40-ին)։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանությունը։

Հայաստան-Ռուսաստան կանոնավոր չվերթերը կբացվեն. ինչ են պարտավոր անել Հայաստան եկածները

Նշյալ չվերթով Հայաստան կարող են վերադառնալ դեսպանությունում հերթագրված քաղաքացիները (հերթագրումը՝ սկսած 464 համարից):

«Քաղաքացիների ճշտված ցուցակը կհրապարակենք հաջորդիվ։ Մեկնող քաղաքացիների տվյալները հավելյալ ճշտվում են հեռախոսակապի միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ քաղաքացիների համար Երևանից նախատեսված հատուկ չվերթերը հետաձգվել են. դեսպանատուն

Հերթագրված քաղաքացիները տոմսեր ձեռք բերելու համար պետք է մոտենան «Դոմոդեդովոյի» N94 տոմսարկղին (ժամը՝ 11:00-ից սկսած):

Հաշվառումը կմեկնարկի ժամը 12։00-ից սկսած (32-ից 37-ը հաշվառման սեղաններ)։

Հիշեցնենք` կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից փակեցին մյուս երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու նպատակով, փոստային, սանիտարական և մարդասիրական և կառավարության որոշմամբ իրականացվող չվերթերը, բեռնափոխադրումները, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը, ինչպես նաև ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տրանզիտային թռիչքները։