Տաքսու վարորդը դատապարտյալին Vitamin C- ի պլաստմասսե տարայով փորձել է հերոին փոխանցել

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին հերոին փոխանցելու փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ երեկ` մայիսի 14–ին, «Արմավիր» ՔԿՀ–ի աշխատակիցները կանխել են տաքսու վարորդի միջոցով թմրամիջոցի փոխանցումը դատապարտյալին։

«Մայիսի 14-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, զննության են ենթարկել տաքսի ծառայություններ մատուցող քաղաքացի Ռ. Ք.-ի կողմից դատապարտյալ Ա. Հ.-ի համար բերված դեղորայքը։ «Vitamin C»-ի պլաստմասե տարայում քողարկված, առանձնացված երկու փաթեթներում, հայտնաբերվել է 3.68 գրամ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող փոշենման զանգված»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տաքսու վարորդը դատապարտյալին Vitamin C- ի պլաստմասսե տարայով փորձել է հերոին փոխանցել

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Տաքսու վարորդը դատապարտյալին Vitamin C- ի պլաստմասսե տարայով փորձել է հերոին փոխանցել

Ինչ խնդիրներ ու դրական փոփոխություններ կան «Աբովյան» ՔԿՀ–ում