Հրազդանը վարարել ու հեղեղման վտանգ է ստեղծել. քաղաքապետարանը մաքրում է Երևանյան լիճը

Մայրաքաղաքի տարածքով հոսող Հրազդան գետը հեղեղումների վտանգ է առաջացրել, ինչից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել մաքրել Երևանյան լճի առավել աղտոտված հատվածը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանը Երևանյան լիճը մաքրվում է աղբից։ Այս մասին Facebook-ի էր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նա նաև տարվող աշխատանքների մասին պատմող լուսանկարներ է հրապարակել, որոնցից պարզ է դառնում, որ լճից մեծ քանակությամբ տարբեր տեսակի աղբ է դուրս բերվել:

Sputnik Արմենիան փորձեց ավելի մանրամասն տեղեկություններ ստանալ տարվող աշխատանքների մասին: Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ մաքրման աշխատանքները պլանային չեն: Նման անհրաժեշտություն է առաջացել հանրապետությունում տեղացած հորդ անձրևների հետևանքով:

Ինչպես հայաստանյան գրեթե բոլոր գետերը, այնպես էլ Հրազդանը, վարարել ու իր հոսքի հետ Երևանյան լիճ է տեղափոխել մեծ քանակությամբ աղբ, որը և կուտակվել է Հրազդան գետի՝ Երևանյան լիճը թափվող գետաբերանում:

Արդյունքում հեղեղումների վտանգ է առաջացել, ինչից խուսափելու համար Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել մաքրել լճի առավել աղտոտված հատվածը:

Վարարած Աղստևը քշել–տարել է գետն ընկած մեքենան. տեսանյութ