ՀԱՊԿ-ը առայժմ չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասել է, որ հետագա որոշումները կկայացվեն համավարակային իրավիճակից ելնելով. եթե իրավիճակը բարենպաստ լինի, զորավարժությունները կանցկացվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Կորոնավրուսի համավարակի պատճառով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) չի չեղարկել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախանշված զորավարժությունները: ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում տեղեկությունը փոխանցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Եթե պետք լինի, ՀԱՊԿ-ը լիովին կօգտագործի իր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում․ Զաս

«Ծրագրված է անցկացնել ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ 8 զորավարժություն: Դրանք բոլորը ծրագրված են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Սովորաբար դրանք միշտ անցկացվում են հենց այդ ժամանակահատվածում: Մենք առայժմ չենք չեղարկել դրանք, և պատրաստություններն ընթանում են ըստ ժամանակացույցի»,-ասել է Զասը:

Նա նաև նշել է, որ հետագա որոշումները կկայացվեն համավարակային իրավիճակից ելնելով. եթե իրավիճակը բարենպաստ լինի, զորավարժությունները կանցկացվեն։ Զորավարժությունների մասնակիցների կյանքին ու առողջությանը ռեալ սպառնալիքների դեպքում դրանք կարող են հետաձգել:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարևորել է հատկապես «Որոնում-2020» հետախուզության ուժերի և միջոցների մասնակցությամբ զորավարժությունը Հայաստանում, «Փոխգործակցություն 2020» հրամանատարաշտաբային զորավարժություններն օպերատիվ արձագանքման համատեղ ուժերով, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի մասնակցությամբ «Անքակտելի եղբայրություն 2020» զորավարժությունը Բելառուսում և օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումով «Կոբալտ-2020» զորավարժությունը Տաջիկստանում:

ՀԱՊԿ երկրները միասին կկանխեն միջազգային վտանգավոր միտումները. գլխավոր քարտուղար