ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալն ազատվել է աշխատանքից

Գեմաֆին Գասպարյանը նշել է, որ աշխատել է առավելագույնս նվիրված, ազնիվ, պատասխանատու, ինչպես նաև հնարավորինս արդյունավետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Facebook–ի իր էջում գրել է, որ սեփական դիմումի համաձայն թողնում է զբաղեցրած պաշտոնը։

Ֆեյք թոշակառուներ ու նպաստառուներ. ինչպես է բարեփոխվելու սոցիալական ապահովության համակարգը

Նա նշել է, որ հաշվետվություն չի ներկայացնի, որովհետև իրենց թիմային աշխատանքն արտացոլված է ինչպես 2019 թվականի նախարարության հաշվետվությունում, այնպես էլ իր տեղն է գտնելու 2020, 2021 և 2022 թվականների հաշվետվություններում:

«Կարծում եմ` այս ընթացքում ստեղծվել են բոլոր հիմքերը, ինչպես նաև կառուցակարգերն ու գործիքները, ոլորտն ամբողջությամբ մարդակենտրոն և արդյունավետ դարձնելու համար, նաև ունեցել ենք շոշափելի ապացույցներ մեր ընտրած ուղու իրավացիության»,–գրել է Գասպարյանը:

Նա նշել է, որ աշխատել է առավելագույնս նվիրված, ազնիվ, պատասխանատու և հնարավորինս արդյունավետ և խոստացել ապագայի մասին խոսել մոտ ապագայում:

Նշենք, որ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այս պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի փետրվարի 18–ին։

Փաշինյանի որոշմամբ` հերթական պաշտոնյան է ազատվել աշխատանքից

2001-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Քոմփյութերային համակարգեր և ցանցեր): 2007-2009 թթ․ գերազանցությամբ ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը (կառավարման մագիստրոս):
2009-2010 թվականներին աշխատել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում որպես կառավարման փորձագետ, այնուհետ (մինչև 2013 թվականը) նաև վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար։

2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «:Բուն» գիտամշակութային հիմնադրամը, որի ներքո մինչ օրս էլ գործում են «Բուն TV» գիտամասնագիտական առցանց ալիքը, «Բունուս» վիրտուալ կրթական հարթակը, ինչպես նաև «Դետեկտոր» վերլուծական կայքը։

Ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փորձագետ է։ Անկուսակցական է։

Տիգրան Ավինյանի խորհրդականն ազատվել է պաշտոնից