ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսն այսօր հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը մինչև 2020թ․-ի վերջ դժվար թե պատրաստ լինի։
Նրա խոսքով՝ պատվաստանյութի մշակման հետազոտություններ կատարվում են ամբողջ աշխարհում։
«Բայց այդ գործընթացը ժամանակ է պահանջում։ Պետք է իմանալ, որ պատվաստանյութը խթանում է ճիշտ հակամարմինները, որոնք վիրուսին բախվելիս պաշտպանում են օրգանիզմը․․․ միաժամանակ մենք պետք է հասկանանք՝ պատվաստանյութը կողմնակի ազդեցություններ ունի, թե ոչ, պատվաստանյութերից որն է առավել անվտանգ»,-ասել է նա։
COVID-19–ը կարող է կանանց անպտղության պատճառ դառնալ. չինացի գիտնականների նոր հիպոթեզը
Հարրիսի խոսքով` պետք է նաև հասկանալ, թե ինչպես է այդ պատվաստանյութն արտադրվելու, և ինչպես են այն հասցնելու մարդկանց։
Նշենք, որ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն արդեն հատել է 4,5 միլիոնի սահմանը։
Գիտնականները կորոնավիրուսի փոխանցման նոր եղանակ են հայտնաբերել