Անձնագրային և վիզաների վարչությունն ամբողջ ծավալով վերսկսում է աշխատանքը

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik.ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 18-ից ամբողջ ծավալով վերսկսվում է Անձնագրային և վիզաների վարչության ու տարածքային անձնագրային ստորաբաժանումների աշխատանքը։

Երևանում մանկապարտեզները սահմանվածից 2 օր ուշ կվերաբացվեն. որն է պատճառը

«Աշխատանքային օրերին քաղաքացիներին կմատուցվեն ծառայություններ ժամը 9.00-ից մինչև 17.00-ն, ընդմիջում՝ 14.00-ից 15.00-ն։ Քաղաքացիներին կոչ ենք անում անձնագրային ստորաբաժանումներ այցելել պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով, և պահպանել սոցիալական տարածություն»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մայիսի 18-ից ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական տարածքային բոլոր ստորաբաժանումներում ևս սովորական ընթացակարգով կիրականացվեն բոլոր գործառույթները` առանց նախնական գրանցման։

Տարածքային ստորաբաժանումներ մուտքը միայն անհատական պաշտպանիչ միջոցներով՝ դիմակներով:

Ունենալ մանրադրամ, չնստել վարորդի կողքին. հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի չնվազող տեմպի պատճառով ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշում կայացրեց երկարաձգել երկրում արտակարգ դրությունը։ Այն կտևի մինչև հունիսի 13-ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Բայց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ` տնտեսական շատ գործունեություններ թույլատրվում է վերաբացել մայիսի 18–ից։ 

Պարետի որոշմամբ Երևանի կենտրոնի խոշոր սուպերմարկետներից մեկը ժամանակավորապես չի գործի