ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ են կանչել Արտակ Մանուկյանին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը գրառում է արել Facebook-ում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն:

«Այսօր հրավիրվել էի ՀՔԾ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար»,- Facebook-ի իր էջում գրել է Մանուկյանը:

Նշենք, որ մինչ այդ նույն հարցով ՀՔԾ էր հրավիրվել նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա նկատմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Սաֆարյան. «ԱԺ ծեծկռտուքը ցույց տվեց, որ Հայաստանն ունի քաղաքական մշակույթի լուրջ խնդիր»

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։

Վեճին խառնվել էին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Միջադեպից հետո Մարուքյանը հայտարարել էր, որ իրեն հարվածել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը: «Իմ քայլը» հերքում է դա՝ պնդելով, որ իրենք են բռնության ենթարկվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը դեպքից հետո հայտարարել էր, որ մամուլի հրապարակումների հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ՝ դրանց հետագա ընթացքը որոշելու համար:

«Ես չէի սպասում, որ Սասուն Միքայելյանը կխփի». Էդմոն Մարուքյանը խոսեց ԱԺ–ի ծեծկռտուքի մասին