ԱԺ պատգամավորի հասցեին բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը կալանավորվել է

Քրեական գործով որոշվել է Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչել։ Կատարվում են մի շար գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար ձերբակալված Արթուր Ալեքսանյանը, դատարանի որոշմամբ, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ են կանչել Արտակ Մանուկյանին

2020թ. մայիսի 11-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում է ներկայացրել, որ իր ծառայողական պարտականությունները կատարելու պատճառով, 2020թ. ապրիլի 11-ին՝ժամը 17:10-ի սահմաններում, անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:

2020թ. մայիսի 13-ին ՀՀ ոստիկանություն Արաբկիրի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Քրեական գործով որոշում է կայացվել Նիկոլայ Բաղդասարյանին տուժող ճանաչելու մասին:

Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Էջմիածին քաղաքի բնակիչ է՝ ծնված 1980թ.: 

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Արթուր Ալեքսանյանը Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ է։ Նա նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Ազգային ժողովի նիստի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ: