Վրաստանում որոշել են չերկարաձգել արտակարգ դրությունը

Երկրում արտակարգ դրությունը կավարտվի մեկ շաբաթից, բայց որոշ սահմանափակումներ կպահպանվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Վրաստանի իշխանությունները որոշել են չերկարաձգել մարտի 21-ից երկրում ուժի մեջ մտած արտակարգ դրությունը։ Որոշման մասին հայտնել է հանրապետության վարչապետ Գեորգի Գախարիան։

Վրաստանն ուզում է լինել առաջին երկիրը, որը կբացի սահմանները զբոսաշրջիկների համար

«Երկրում համաճարակաբանական իրավիճակն ուսումնասիրելուց հետո մենք որոշում ենք կայացրել չդիմել երկրի նախագահին և խորհրդարանին՝ արտակարգ դրությունը երկարաձգելու համար»,- հայտարարել է Գախարիան։

Նա ընդգծել է, որ սա չի նշանակում, թե սահմանափակումներն ամբողջովին վերացվում են։ Գախարիան նշել է, որ կառավարությունը դիմելու է խորհրդարանին, որպեսզի հնարավոր լինի օրենսդրորեն պահպանել այն սահմանափակումները, որոնք անհրաժեշտության դեպքում թույլ կտան վերահսկել ռիսկերը։

Վերին Լարսում «պատանդ մնացած» ՀՀ քաղաքացիները խնդրանքներից հետո լքել են տարածքը

Հիշեցնենք՝ Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել է փետրվարի 26-ին։

Վերջին տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 671 մարդու մոտ, Վրաստանի երեք քաղաքացու բուժման նպատակով տեղափոխել են այլ երկրներից, 383 մարդ առողջացել են, 12-ը՝ մահացել։

Արտակարգ դրության մեղմացում․ ինչպես են հետխորհրդային երկրները վերացնում սահմանափակումները