Ռուս մասնագետները կշարունակեն աշխատել Հայաստանում․ Սերգեյ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ռուս զինվորականներն ավարտել են աշխատանքը Սերբիայում, որտեղ նույնպես օգնում էին պայքարել կորոնավիրուսի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Ռուսաստանյան մասնագետները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում կշարունակեն աշխատել Հայաստանում։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մասին զեկույցում։

Ինչպես է Հայաստանում աշխատում ռուսական լաբորատորիան. լուսանկարներ

«Աշխատում ենք Հայաստանում»,-նշել է նախարարը։

Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ռուս զինվորականներն ավարտել են աշխատանքը Սերբիայում, որտեղ նույնպես օգնում էին պայքարել կորոնավիրուսի դեմ։

«Մեր ռազմական մասնագետներն ավարտել են կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը Իտալիայում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում»,-նշել է Շոյգուն։

Ինչպես են ռուս մասնագետները COVID-19-ի թեստավորում իրականացնում Հայաստանում. տեսանյութ

Ապրիլի 7-ին երկու ռուսական Իլ-76 ինքնաթիռներ Հայաստան հասցրին ախտահանման համակարգեր և կորոնավիրուսի թեստավորման շարժական լաբորատորիան։ Սարքավորումները հնարավորություն են տալիս օպերատիվ կերպով ստուգել վիրուսի առկայությունը հայ զինծառայողների և ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմի մոտ և ավելի արդյունավետ պայքարել COVID-19-ի տարածման դեմ։