«Փաշինյանին օգնության եկավ կորոնավիրուսը». Մինասյանը շարունակում է տեսաուղերձների շարքը

Մինասյանը շնորհավորեց ամբողջ հայ ժողովրդին «Ապօրինի հարստացման մասին» օրենքն ընդունելու առիթով՝ նշելով, որ դա վերջին բանն էր, որը կար Նիկոլ Փաշինյանի զինանոցում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Facebook-ի իր էջում հրապարակած նոր տեսանյութում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն «թատրոն» անվանեց։

«Նիկոլ Փաշինյանը կեսից է հասկանում, որ ինքը պարտվելու է հանրաքվեն, և օգնության է գալիս կորոնավիրուսը. մի բան, որ նա ամենասկզբից հեգնում էր և իր հեգնանքի պատճառով Հայաստանն այնպիսի իրավիճակում է այսօր, որի մասին դեռ երկար խոսելու ենք»,- ասաց նա։

Ըստ նրա՝ արագ ընդունված արտակարգ դրության օրենքն էլ իրեն հնարավորություն տվեց խուսափել պարտությունից, որից Փաշինյանը սարսափում էր։ Նախկին դեսպանի խոսքով՝ ժողովուրդը գնալու էր և մերժեր «սահմանադրական մեծ թատրոնը»։

Միքայել Մինասյանի դեմ ևս մեկ քրեական գործ է հարուցվել

Մինասյանը համոզված է՝ այդ ամենից հետո Փաշինյանն օգտագործեց իր զինանոցի վերջին հնարավորությունը՝ «Ապօրինի հարստացման մասին» օրենքը։ Այդպիսով Փաշինյանը դատարկեց իր զինանոցը։

«Չունի այլևս ոչ մի բան ու ոչինչ, որովհետև ինքը ոչինչ չի կարող անել, որովհետև այդ մարդը ոչինչ չի էլ փորձում անել։ Նա միայն լցնում է սեփական գրպանները»,- ընդգծեց Մինասյանը։

Մինասյանի դիտակմամբ՝ Փաշինյանը Հայաստանը ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգի մեջ և փող է աշխատում։

Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել