Պարետի որոշմամբ Երևանի կենտրոնի խոշոր սուպերմարկետներից մեկը ժամանակավորապես չի գործի

Հայաստանյան սուպերմարկետների եւ խանութների վաճառողները պարտավոր են աշխատել դիմակներով եւ ձեռնոցներով, իսկ այցելուները ՝ ախտահանել ձեռքերը մուտքի մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հայաստանյան մի քանի սուպերմարկետներ ժամանակավորապես չեն գործի։

Պարետը հրապարակել է արտակարգ դրության նոր կանոնները. ինչ է կարելի և ինչպես է կարելի

Մայիսի 11-14-ը անցկացրած ստուգումների ընթացքում սահմանված կանոնները չեն պահպանվել առևտրի 12 օբյեկտներում։

Մի շարք խախտումներ են արձանագրվել «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի Տիգրան Մեծ 10 հասցեում գտնվող մասնաճյուղում, որի աշխատանքը 24 ժամով դադարեցվել է, նաև Արարատի մարզի Հայանիստ գյուղում, Վեդի, Արտաշատ քաղաքներում, Արմավիրի մարզի Արմավիր և Վաղարշապատ քաղաքներում։

Ունենալ մանրադրամ, չնստել վարորդի կողքին. հասարակական տրանսպորտից օգտվելու նոր կանոնները

Հիշեցնենք՝ արտակարգ դրության օրերին հայաստանյան բոլոր խանութների վաճառողները պարտավոր են աշխատել դիմակներով և ձեռնոցներով, իսկ այցելուները ՝ ախտահանել ձեռքերը մուտքի մոտ: Դրամարկղի մոտ քաղաքացիները պետք է պահպանեն սոցիալական հեռավորություն, իսկ խանութներն ու սուպերմարկետները քաղաքացիների համար համապատասխան նշագրումներ լինեն հատակին, որպեսզի քաղաքացիները ճիշտ կողմնորոշվեն հեռավորության պահպանման հարցում։

Դուբայում համավարակի ժամանակ էլ է կարելի հանգստանալ, բայց նրբություններ կան