Ո՞ւմ է հետևելու ոստիկանության ծածուկ ծառայությունը. պարզաբանում

Ոստիկանության նոր՝ ծածուկ ծառայությունը հայտնաբերելու է միայն երթևեկության կանոնների կոպիտ, այլոց կյանքի համար վտանգավոր խախտումները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. Ճանապարհային ոստիկանությունության կազմում ստեղծված նոր՝ ծածուկ ծառայությունը հանրության շրջանում տարատեսակ մեկնաբանույունների առիթ է դարձել: Երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու համար ստեղծված այս նոր ծառայության մասին այսօր որոշ պարզաբանումներ է ներկայացրել ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

«Նշված ծառայությունը ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ և միտումնավոր խախտող, այսպես ասած՝ դրիֆտեր իրականացնող, հանդիպակաց երթևեկության գոտի դուրս եկող, երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող, նրանց կյանքի ու առողջության համար վտանգավոր խախտումներ կատարող վարորդներին, և այլ կոպիտ խախտումներ հայտնաբերելու համար է»,- նշել է Ահարոնյանը:

Նա նաև հավելել է, որ ճանապարհապարեկային ծածուկ ծառայությունն իրականացվելու է կոնկրետ վայրերում, կոնկրետ խախտումներ հայտնաբերելու համար, ինչը միտված է անվտանգ երթևեկության ապահովմանը։

Տուգանքների քանակն ավելանում է, բայց երթևեկության արդյունավետության արդյունքը զրո է. Քեյան

Հիշեցնենք՝ ՀՀ ոստիկանությունն օրեր առաջ հաղորդագրությւն էր տարածել, որտեղ նշված էր, որ Ճանապարհային ոստիկանության ծածուկ ծառայության աշխատակիցները կշրջեն առանց գրառումների և տարբերիչ նշանների մեքենաներով՝ ճանապարհային երթևեկության խախտումները հայտնաբերելու նպատակով:

Ծածուկ ծառայությունը Հայաստանում արդեն գործում է: Համաձայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` այն իրականացվում է մայիսի 12-ից:

Երևանյան առևտրի կենտրոնի կայանատեղում «դրիֆտ» անողին հայտնաբերել են. տեսանյութ